Avant Garde Hotel

Avant Garde Hotel

Հյուրանոցի մասին

Ավանգարդ հյուրանոցային համալիրը գտնվում է Ավանում՝ քաղաքի բարձրադիր գոտում, որն առանձնանում է օդի մաքրությամբ: Հյուրանոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա գտնվում է Play City զվարճանքների կենտրոնը, ինչպես նաև մի մեծ լողավազան, որտեղ կարելի է զվարճանալ տարվա ցանկացած եղանակի: 

Ավանգարդ հյուրանոցն ունի հարմարավետ երկտեղանոց սենյակներ, յուրահատուկ պայմաններով Penthouse և VIP սենյակներ, ինչպես նաև երկու սենյականոց համար: 

 
Բացի հարմարավետ և բարձրաճաշակ ինտերիերով սենյակներից հյուրանոցն ունի նաև բարձրակարգ ռուսական և արևելյան շոգեբաղնիքներ, որոնք ձեր տրամադրության տակ են 24 ժամ:
 
Հյուրանոցն իր բարձրաճաշակ ինտերիերով, նրբաճաշակ կահավորանքով և ջերմ հյուրընկալությամբ գրավում է գործնական և հանգստի նպատակով Երևան ժամանած տարբեր զբոսաշրջիկների: 
Հյուրանոցի նրբաճաշակ ինտերիերը, հանգիստ մթնոլորտը, հյուրընկալ անձնակազմը կդարձնեն Ձեր հանգիստն ավելի ներդաշնակ: